-
12.04.2016|
23:47
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան) նախաձեռնությամբ ապրիլի 9-ին՝ ժամը 19:00-ին, Կասկադ համալիրում կայացած «Զինվորիս հետ» խորագրով բացօթյա համերգ-դրամահավաքի արդյունքում, զոհված զինվորների և ազատամարտիկների ընտանիքներին տրամադրելու նպատակով հավաքվել է 5.210.000 (հինգ միլլիոն երկու հարյուր տասը հազար) ՀՀ դրամ:
-
12.04.2016|
17:15
Ղարաբաղյան հակամարտությունն արդեն սառեցված չէ։ Հակամարտությունը սկսել է դուրս գալ սառեցումից 2014-ի օգոստոսից՝ հայտարարել է ռազմական փորձագետ, ԱՊՀ երկրների ինստիտուտի եվրասիական ինտեգրման և Շանհայի համագործակցության կազմակերպության զարգացման բաժնի վարիչ Վլադիմիր Եվսեևը ռուսական ТВ Центр հեռուստաալիքով հեռարձակվող «Право Голоса» հաղորդման եթերում, որը վարում է Ռոման Բաբայանը։
-
12.04.2016|
17:14
BBC հեռուստառադիոկորպորացիան անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն ու անցյալ շաբաթվա իրադարձություններին՝ զրուցելով հայ զինծառայողների հետ։
-
12.04.2016|
17:12
Իտալական Sky TG24 հեռուստաալիքի լրագրողը ռեպորտաժ է պատրաստել Լեռնային Ղարաբաղից՝ մեկնելով առաջնագիծ։
-
12.04.2016|
17:11
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ԼՂՀ Ազգային Ժողովի մշտական հանձնաժողովների ղեկավարների հետ:
-
12.04.2016|
14:05
Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը պետք է կայանար ապրիլի 8-ին Երևանում: Լեռնային Ղարաբաղում սկսված ռազմական գործողությունների ժամանակ Ղազախստանի նախաձեռնությամբ և Ռուսաստանի համաձայնությամբ, որոշվեց նիստը հետաձգել և անցկացնել Մոսկվայում՝ անորոշ ձևակերպմամբ՝ «հաշվի առնելով ստեղծված իրավիճակը»:
-
12.04.2016|
12:38
Ֆրանսիայի տարբեր քաղաքական ուժեր ներկայացնող մի քանի տասնյակ պատգամավորներ, սենատորներ և քաղաքական գործիչներ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ ֆրանսիական Le Monde- էջերում:
-
12.04.2016|
12:31
Աշոտ Ղուլյանը, ողջունելով հյուրերին, բարձր է գնահատել Հունաստանի և Լատվիայի խորհրդարանականների այցն Արցախ հենց այս օրերին՝ ընդգծելով, որ նրանք առաջին օտարերկրացի խորհրդարանականներն են, ովքեր ապրիլի սկզբին ղարաբաղա-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի նախաձեռնած լայնածավալ ռազմական գործողություններից հետո այցելում են Արցախ:
-
12.04.2016|
12:12
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ ապրիլի 11-ի լույս 12-ի գիշերը Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հիմնականում պահպանվել է կրակի դադարեցման պայմանավորվածությունը, որոշ հատվածներում արձանագրվել են տարբեր տրամաչափի զենքերի ու ականանետերի կիրառման դեպքեր:
-
12.04.2016|
11:05
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հասարակությունը ապրիլի 11-ին համատեղ կոչով դիմել է Եվրոպական խորհրդարանին: